Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Վաղոյի կնիկը պետական նոր գաղտնիք իմացավ

Վաղոյի կնիկը պետական նոր գաղտնիք իմացավ
14.10.2024 | 21:22

- Հարևան, հիշո՞ւմ ես, քեզ ասել եմ, որ կնիկս մի հողատուի կնկա հետ կոֆե ա խմում։

- Միշտ հիշում եմ։

- Ուրեմն ասեմ՝ իմանաս, էսօր հինգ բաժակ խմել են։

- Երկուսով հինգ բաժա՞կ, ուրեմն վերջին բաժակը կիսել են։

- Չէ, այ մարդ, ամեն մեկն ա էդքան խմել։

- Բա ինչի՞ էդքան շատ։

- Էդ հողատվուհուն առնվազն էդքան պիտի խմցնես, որ մի պետական գաղտնիք ասի։

- Ու ասե՞լ ա։

- Անպայման։

- Հլը պատմի։

- Պարզվում ա՝ հողատվության վերջին նիստին երկու կարևոր հարց ա քննարկվել։ Պիտի մի հատ արդարադատության նախարար փոխեին, մի հատ էլ դպրոցի տնօրեն։

- Վաղո, էդ բաները արդեն էղան, ու բոլորն իմացան, էդ ի՞նչ գաղտնիք ա որ․․․

- Դու վերջը լսի։

- Ասա։

- Ուրեմն քննարկումներից հետո որոշում են, որ հատուկջոկատայինները մտնեն արդարադատության նախարարություն, մի չինովնիկի փռեն-լղճեն, մեղադրանքներ հնարեն ու տանեն, իսկ իրանց էն անճոռնի կնիկների խումբն էլ պիտի մտներ դպրոց, սկանդալ ու ղալմաղալ սարքեր, շառը գցեր տնօրենի վրա։ Դե հիմքեր են չէ՞, պետք էդ կարևոր գործերը անելու համար։

- Է հետո՞։

- Կարևորը հենց հետոն ա։ Թղթերի վրա գրում են նախարարության ու դպրոցի հասցեները, որ տան հատուկջոկատայիններին ու անճոռնիներին, բայց դե օրվա վերջ ա ըլնում, բոլորն էլ հոգնած, ո՞ւմ հետ չի պատահում որ․․․

- Մի ձգձգի, Վաղո, վերջը ի՞նչ ա լինում։

- Դե սխալմամբ դպրոցի հասցեն տալիս են հատուկջոկատայիններին, իսկ նախարարության հասցեն՝ անճոռնի կնիկներին։ Մնացածը արդեն գիտես, հատուկջոկատայինները էդ հասցեն ձեռներին լցվում են դպրոց ու դասատու լղճում։

- Բա էն կնիկնե՞րը ինչ են անում նախարարությունում։

- Դրանց ներս չեն թողնում, նախարարության մուտքը իրանց նման կնիկներ են հսկում։

- Հետաքրքիր բան ասեցիր, Վաղո, փաստորեն էդ գելուգազանները սխալմամբ են դպրոց մտել։

- Բա հո անասուն չեն, որ դիտմամբ էրեխեքին լեղաճաք անեն։

- Բայց կարան չէ՞, էդ բաները կրկնվեն։

- Դրա համար էլ էրեխեքիդ զգուշացրու, որ եթե դիմակավորված գելուգազաններ լցվեն դասարան ու դասատուին լղճեն՝ թող չվախենան, դրանք ընդամենը գալիս են տնօրեն փոխելու։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 9276

Մեկնաբանություններ